ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մետաքսի ճանապարհ՝ Սալոնիկից մինչև Մեղրի

Մետաքսի ճանապարհ՝ Սալոնիկից մինչև Մեղրի
07.11.2014 | 16:25

Այսօր Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի գործընկերները ազդարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի պաշտոնական միջտարածաշրջանային բացումը, որն առաջինն է միջտարածաշրջանային միջոցառումներից: Մյուսները կազմակերպվելու են Վրաստանում, Թուրքիայում և Հունաստանում:

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը նշեց, որ այս օրվան իրենք երկար են սպասել, որ նայելով քարտեզին, կարելի է համոզվել, թե ինչպիսի հոյակապ գործընկերություն է դա: Ըստ նրա՝ այդ ծրագիրը շատ կարևոր տարածաշրջանային համագործակցություն է: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն ասաց, որ ինքը եղել է ՀՀ-ի շատ մարզերում և տեսել հոյակապ հուշարձաններ, որ շատ կարևոր է տուրիզմը, և կոչ արեց օգտվել Հայաստանի վարած «բաց երկնքի» քաղաքականությունից, այցելել այստեղ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշեց, որ այս ծրագիրը ապացուցում է մեկ բան. Եվրոպական միությունը փորձում է աջակցել անդրսահմանային երկրների համագործակցությանը: ԵՄ-ն, ըստ նրա, որոշել է ֆինանսավորել այս ծրագիրը, կա նպատակ՝ զարգացնելու այն 2014-2015 թթ.:
Նշենք, որ Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը 3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից (Հունաստան) մինչև Մեղրի (Հայաստան): Միջանցքն ընդգրկում է տեղեկատվական և ուղեցուցային վահանակներով նշված ավելի քան 150 տեսարժան վայր, ուղեկից վեբ պորտալ և սմարթֆոնային հավելվածներ:
Ծրագիրն իրականացվում է AMAP Մարդկային զարգացման ՀԿ-ի կողմից, այն ֆինանսավորում է ԵՄ Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագիրը: Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսության, Հայաստանի ճանապարհորդությունների բյուրոյի և Արմինկոյի կողմից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 29720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ